Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկիչները ռումբ են պայթեցրել երկրի վարչապետ Աբդի Ֆարահ Շիրդոն Սայիդի նստավայրի մոտ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ զինծառայողներ:
Պայթյունի պահին կառավարության ղեկավարը գրասենյակում է եղել, սակայն չի տուժել:
Ոստիկանությունը հետաքննում է արտակարգ իրավիճակի հանգամանքները:








































