Մասաչուսեթս նահանգի բնակչուհին իրեն հոլիվուդյան մարտաֆիլմի դերասանուհի է զգացել, չնայած նրա ծրագրերում եղել են միայն գնումները հարևան խանութում: Honda-ում եղած պլաստմասսայե խողովակները և բեռնախցիկի փականը պայթյունավտանգ համադրություն են եղել:
Անցած կիրակի Մասաչուսեթս նահանգի Սթոունհեմ քաղաքի բնակչուհին ոչ մի վտանգավոր բան չի արել՝ միայն փորձել է հեռակառավարման վահանակով բացել ավտոմեքենայի բեռնախցիկը: Բարեբախտաբար, այդ պահին աղջիկը բավական հեռու է եղել ավտոմեքենայից, քանի որ կոճակի սեղմելուց հետո բեռնախցիկը ոչ թե բացվել, այլ պայթել է: Պայթյունի հզորությունն այնքան մեծ է եղել, որ բեռնախցիկի դուռը մի քանի մետր այն կողմ է նետվել: Կայանատեղիում պայթյունի առաջին րոպեներին քաոս է սկսվել, քանի որ մարդկանց թվացել է, թե ահաբեկչական հարձակում է:
Տեղի ոստիկանությունը մամուլին արդեն ներկայացրել է նախնական հետաքննության տվյալները: Ոստիկանների խոսքերով՝ պայթյունը տեղի է ունեցել բեռնախցիկում տևական ժամանակ պահվող սանտեխնիկական խողովակներից արտազատված թունավոր գոլորշիներից: Իսկ բեռնախցիկի փականը յուրօրինակ պայթուցիչ է դարձել: