Ուկրաինան գտնվում է ֆինանսական կոլապսի շեմին, որը կանխելու համար ԵՄ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի: Այս մասին Մյունխենում հայտարարել է Open Society Foundations ընկերության հիմնադիր և ղեկավար, մուլտիմիլիարդատեր Ջորջ Սորոսը, գրում է TASS-ը:
«Պատերազմի զրկանքների գումարած Ուկրաինան գտնվում է նաև ֆինանսական կոլապսի շեմին: Եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կկորցնի Ուկրաինան: Եվրամիությունը պետք է անհապաղ ֆինանսական միջոցառումներ ձեռնարկի այդ կոլապսը կանխելու համար»,- ասել է նա:
Իսկ այն հարցին` արդյոք Սորոսն ինքը պատրա՞ստ է Ուկրաինային մեկ միլիարդ դոլար դրամաշնորհ հատկացնել, նա պատասխանել է.
«Յուրաքանչյուրը պետք է անի իր գործը: Ես հատկացնում եմ իմ առանձին միլիոնները»:









































