Փետրվարի 18-ից ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում դպրոցի տնօրենների և հավակնորդների հավաստագրման քննությունների արդյունքներն ամփոփվել են, և քննությունը հաղթահարած 267 հոգու ԿԳ նախարարի ստորագրած հրամանագրով շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
Հավաստագրման քննություններն անցկացվել են 15 խմբով: Քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 382 հավակնորդ, որից քննություններին մասնակցել է 364-ը: Նշենք, որ մասնակիցների 26%-ը չի հաղթահարել նվազագույն շեմը, 8 հոգի բացակայել է քննություններից:








































