Գվատեմալայի դատարանը վճռել է դատել երկրի նախկին ղեկավար Էֆրային Ռիոս Մոնտտային ցեղասպանության մեղադրանքով՝ չեղյալ հայտարարելով 86-ամյա գեներալի պաշտպանության բոլոր 13 բողոքարկումները:
Մեկ տարի տնային կալանքի տակ գտնվող Ռիոս Մոնտտան մեղադրվում է 1982-1983թթ. մայաների նկատմամբ պատժիչ ռազմական օպերացիայի ժամանակ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար:
Դատավորը բավարար ապացույցներ է տեսել հրամանատարին 1700 մարդու սպանության մեջ մեղադրելու համար: Մեղադրող կողմը պնդում է, որ Մոնտտան իմացել է ռազմական հանցագործությունների մասին, բայց ոչինչ չի արել, որպեսզի դրանք կասեցնի:
Այն ժամանակ բանակը երկրի երեսից ջնջել է հարյուրավոր գյուղեր, որոնց բնակիչները կասկածվում էին ձախակողմյան ապստամբներին աջակցելու մեջ:
Էֆրային Մոնտտան Գվատեմալայի իշխանության ղեկին է եղել 1980-ական թթ.-ի քաղաքացիական պատերազմի տարիներին:








































