Երկու մարդ վնասվածքներ են ստացել Լիբանանի մայրաքաղաքի հարավում որոտացած պայթյունի հետևանքով այն թաղամասում, որտեղ կենտրոնացած է «Հըզբոլլահ» շիա խմբավորումը: Այս մասին այսօր հայտնել է «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
Ականապատ ավտոմեքենան պայթել է այն շենքի դիմաց, որում գտնվում է պրոսիրիական «Ամալ» շիա շարժման գրասենյակը: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունից հետո կրակոցներ են լսվել:










































