Քեմբրիջի դուքսն ու դքսուհին չգիտեն իրենց ապագա երեխայի սեռը, հաղորդում է E! Online՝ հղում անելով զույգի պաշտոնական ներկայացուցիչներին:
Ավելի վաղ մամուլում հայտնվել են աղբյուրների պնդումներն այն մասին, թե դքսուհին աղջիկ է ունենալու, որին իբր թե Դիանա են անվանելու: Ենթադրվում էր, որ արքայազն Ուիլյամը և նրա կինը կցանկանան իրենց դստերը ավանդական անունով կնքել, օրինակ՝ Եղիսաբեթ կամ Մերի, կամ անուն, որը նրանց համար մեծ նշանակություն ունի:
«Զույգը երեխայի սեռը չգիտի»,- հայտարարել են զույգի ներկայացուցիչները:











































