Եվրամիությունը կօգնի Վրաստանին տարածքային ամբողջականության վերականգնման մասին Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ներքին քաղաքականության եվրոպական չափորոշիչների պահպանման պայմաններում: Այս մասին հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին իր վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ երկուշաբթի ունեցած հանդիպումից հետո,- հայտնում է RIA Novosti-ն:
Լեհ արտգործնախարարի խոսքերով՝ նոր իշխանություններիհամարբավարարչէ իրականացնել պաշտոնական պահանջները մերձեցման և այցագրային երկխոսության մասին համաձայնագրի շրջանակում: Անհրաժեշտ է նաև «եվրոպական ոգով»իրականացնել ներքին քաղաքականություն:
«Անհրաժեշտ և´ առաջինը, և´ երկրորդը: Այդ ժամանակ ԵՄ-ն, ինչպես նախկինում, կաջակցի Վրաստանին Ռուսաստանի հետ երկխոսությունում՝ ուղղված տարածքային ամբողջականության վերականագնմանը»,-ասել է Սիկորսկին Փանջիկիձեի հետ համատեղ մամլո ասուլիսոմ:
Սիկորսին նշել է, որ Վրաստանն անցնում է իշխանափոխության ոչ հեշտ ժամանակաշրջան, և մի թիմից մյուսը իշխանության փոխանցման գործընթացի որակը կլինի վրացական քաղաքականության լավագույն «եվրոպական» ցուցանիշը:
«Եթե Վրաստանը հանձնի այդ քննությունը, ապա Լեհաստանը հետագայում էլ կլինի վրացական երազանքի և եվրոպական ձգտումների ընկերն ու փաստաբանը»,-հավելել է Սիկորսկին:










































