Wednesday, 10 06 2026
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա

Առաջին համատեղ քայլը. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Ընտրողների ցուցակների խնդիրը արդիական էր բոլոր ընտրությունների ժամանակ, արդիական է նաև այսօր: Մասնավորապես, նախորդ՝ խորհրդարանական և այս ընտրություններից աոաջ ընդդիմադիրները տարակուսանք են հայտնում, թե ինչու պաշտոնապես ընդունվող արտագաղթի պայմաններում ընտրողների թիվն անընդհատ ավելանում է:

Պաշտոնական բացատրությունը, թե «նորաթուխ» ընտրողներն առաջանում են 18 տարեկան դարձած քաղաքացիներից և քաղաքացիություն ստացած արտասահմանցիներից, ընդդիմությանը չի բավարարում. մի՞թե այդ «նորաթուխների» թիվը գերազանցում է արտագաղթածներին: Այդ պարագայում իշխանություններն առաջ են քաշում հետևյալ փաստարկը՝ ոչ ոք չի կարող ասել, թե որքան քաղաքացի կա այս պահին երկրի ներսում: Կարծում եմ, որ դա կեղծ պատճառաբանություն է՝ պետությունը պարտավոր է դա իմանալ, և ավելին՝ իշխանական այն կառույցները, ում որ դա պետք է, ճշգրտության որոշակի աստիճանով դա գիտեն: Այդ դեպքում, ասում են ընդդիմադիրները, եկեք հրապարակենք իրենց ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակը: «Օ՛,- բացականչում են նրանք,- չի կարելի, դա մարդու իրավունքների խախտում է, հարցրեք վենետիկցիներին՝ նրանք էլ են այդպես կարծում»: Ուրեմն արտասահմանում գտնվող հազարավոր մեր քաղաքացիների իրավունքները կարելի է խախտել (ոչ միայն արտագաղթածների, այլև պարզապես գործուղում գնացածների)՝ թույլ չտալով, որ նրանք քվեարկեն, իսկ ահա իմանալ՝ արդյոք տվյալ քաղաքացին քվեարկել է, թե ոչ՝ կոպիտ միջամտություն է նրա իրավունքներին:

Մի խոսքով՝ քաղաքացիների և ընտրողների ցուցակի հետ խնդիրներ իսկապես կան: Ամբողջ ցավն այն է, որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրացնում են միայն ընտրություններից առաջ, երբ Ընտրական օրենսգիրքը փոխելու տարբերակ արդեն չկա, և երբ որևէ բան ստուգելու առկա հնարավորություններն այլևս սահմանափակ են: Թե օրենսդրական և թե գործնական քայլերը պետք է արվեն 5 տարիների ընթացքում, ոչ թե վերջին օրերին: Այդ առումով թե՛ Արման Մելիքյանի պահանջները և թե՛ երեք հիմնական ընդդիմադիր թեկնածուների երեկվա համատեղ հայտարարության ձևակերպումները թեև, ըստ էության, տեղին են, բայց՝ ժամանակավրեպ:

Բայց Բագրատյանի, Հայրիկյանի և Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է մեկ այլ իմաստով՝ ցույց է տալիս, որ բոլոր իրենց տարբերություններով և հակասություններով նրանք կարող են իրար հետ պայմանավորվել: Եթե նրանք ընդունակ են այս՝ «ժամանակավրեպ» հարցում գալ ընդհանուր հայտարարի, ապա, գոնե տեսականորեն, կարող են կատարել համատեղ քայլեր: Այդպիսի հնարավորություններից նշեմ երկուսը, ա)իրար վարկաբեկող հայտարարություններով հանդես չգալ, բ) փորձել համատեղ վերահսկողություն սահմանել ընտրությունների վրա: Մասնավորապես, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը խորհրդարանական ուժեր են և, հետևաբար, տեղեր ունեն ընտրական հանձնաժողովներում: Հետևաբար, Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի: Դա հնարավո՞ր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում