ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հայկ Գաբրիելի Ավագյանը՝ ազատվելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի նախկին պետ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ»,-նշվում է ՔԿ-ի հաղորդագրությունում:








































