Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրումը, նորմատիվային-իրավական բազայի զարգացումը և խմբավորման գործունեությանն ուղղված մի շարք կոնկրետ նախագծերի իրագործումը: Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը կանցկացվի այսօր՝ Մոսկվայում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Նիստին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի (հունվարի 1-ից նախագահող երկիր), Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները:









































