Աշխարհի ամենահարուստ մարդիկ ունեն 3 տրլն դոլարի անձնական օգտագործման անշարժ գույք՝ գրում է MarketWatch-ը: Այդ գումարը ավելի շատ է այնպիսի պետությունների ՀՆԱ-ից, ինչպիսիք են՝ Բրիտանիան, Ֆրանսիան կամ Հնդկաստանը:
Աշխարհում ապրում է ավելի քան 210 հազար մարդ, որոնց նետո-ակտիվները կազմում են ավելի քան 30 մլն դոլար: Նրանց գրեթե 80 տոկոսն ունի 1 կամ մեկից ավելի սեփական օգտագործման նստավայր:
Անշարժ գույքի տվյալ ոլորտի գումարային արժեքը 2014թ. աճել է 8%-ով՝ վկայում է զեկույցը, որը պատրաստել են Wealth-X ու Sotheby’s International Realty խորհրդատվական ընկերությունները:
Միլիոնատերերը իրենց գլխավոր նստավայերերը, որոնց կարողությունը գնահատվում է նվազագույնը 30 մլն դոլար, օգտագործում են միջինը 15 տարուց ավելի: Միլիարդատերերը գնում ու վաճառում են նոր տներ ու բնակարաններ յուրաքանչյուր 3 տարին մեկ:
Wealth-X-ի զեկույցում նաև ընդգծվում է «նյութական բարիքների արտադրության ցիկլու նկատելի անցում» Արևմուտքից դեպի Արևելք, ինչպես նաև «ժառանգությամբ հարստության փոխանցման» աճ:
Հաջորդող 30 տարիներին մոտավորապես 16 տրլն դոլարը կփոխանցվի ժառանգությամբ, հիմնականում ընտանիքի անդամներին:
Վիճակագրության համաձայն՝ իրենց կարողությունը ժառանգած մարդիկ միջոցների մոտ 17%-ն են ներդնում անշարժ շքեղ գույքի ոլորտում, իսկ մուլիտմիլիոնատերերը՝ ընդամենը 9%-ը:
Ներկայում շատ հարուստ մարդիկ իրենց գումարների մոտ 30 տոկոսը պահում են անշարժ գույքի տեսքով: Նրանց երեք քառորդն ունի թաունհաուսներ, իսկ առանձնատներ ունի նվազագույնը 30%-ը:
Նյու Յորքի Brooklyn Heights շրջանում, օրինակ, 4 հարկանի թաունհաուսի գինը գերազանցել է 40 մլն դոլարը, ինչը այն դարձնում է Բրուքլինում երբևէ վաճառքի դրված ամենաթանկ առանձնատունը:









































