Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավը վաճառվել է 300 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Շվեյցարացի կոլեկցիոներ Ռուդոլֆ Շթեհելինը, ում հավաքածուում է ներառվել այդ կտավը, հաստատել է դա:
Ինչպես հաղորդել են թերթի աղբյուրները, կտավը վաճառվել է Qatar Museums կազմակերպությանը, որը զբաղվոմ է էմիրությունների թանգարանների համար արվեստի գործեր ձեռք բերելով: Նրանց խոսքերով՝ նկարը, ենթադրաբար, աշխարհում ամենաթանկ գեղանկարչական ստեղծագործությունն է:









































