Twitter միկրոբլոգների ցանցի ամսական լսարանը 2014 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 288 մլն։ Այս մասին հայտնում է USA Today-ը՝ հղում անելով ընկերության եռամսյակային հաշվետվությանը։ Այսպիսով՝ սոցցանցը կորցրել է մոտ 4 մլն ակտիվ օգտատեր։
Միկրոբլոգների ծառայության զուտ կորուստը նվազել է 4 անգամ՝ հասնելով 125.4 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 511.5 մլն դոլար կորստի դիմաց։
Twitter-ը, որի բաժնետոմսերը բորսայում են հայտնվել 2013-ի նոյեմբերին, դեռևս չի կարողանում դուրս գալ եկամտաբեր մակարդակ։ Սակայն ընկերության եկամուտը շարունակում է աճել։ Եկամուտն աճել է 97 տոկոսով՝ հասնելով 479 մլն դոլարի, որից 432 մլն-ը բաժին է ընկնում գովազդին, ընդ որում՝ 88 տոկոսը՝ բջջային գովազդին։ Եկամտի ցուցանիշը զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները։









































