Իրանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ունեցող գավառներ ջրի ներմուծման համար՝ գրում է Khabar Online-ը:
Իրանական խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Ալի Իրանպուրը հայտարարել է, որ Իրանը քննարկում է Տաջիկստանից ջրի մատակարարման հնարավորությունը:
2012թ-ի մայիս ամսին Իրանի Էներգետիկայի նախարար Մաջիդ Նամժոուն հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է Տաջիկստանից մեկ միլիարդ խորանարդ ջուր ներկրել:
Նա այդ հայտարարությունն արել է Իրանի և Տաջիկստանի տնտեսական համագործակցության իններորդ համաժողովին, որը տեղի է ունեցել Թեհրանում:
Տարեցտարի Իրանում ջրի պակաս է զգացվում, այս երկրի բնակչության ջրի օգտագործումն ավելանում է:
Վերջին տարիներին Իրանը բախվել է երաշտի խնդրի հետ, հատկապես երկրի հարավում, որի տարածքը անընդհատ գտնվում է ավազային փոթորիկների ազդեցության տակ:
Ավազային փոթորիկներն Իրան են գալիս հարևան Իրաքից, որտեղ պատերազմների հետ կապված վերջին երկու տասնամյակներում ավելացել է անապատացումը:









































