Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է զանգվածային լրատվական միջոցների մասին օրենքում պատիժը խստացնող փոփոխությունները: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Այժմ ցանկացած ԶԼՄ կարող է փակվել, եթե մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից երկու անգամ մեղավոր ճանաչվի կեղծ տեղեկատվություն հրապարակելու մեջ:
Երկրի խորհրդարանն օրենքում ուղղումները հաստատել է դեկտեմբերի 16-ին: Օրենքը նաև թույլ է տալիս փակել օտարերկրյա ֆիզիակական անձանց կամ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները:










































