Դամասկոսի մատույցներում Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ ապստամբների դիրքերին ավիահարվածների հետևանքով 57 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Զոհերի թվում են 12 երեխաներ:
Նման հայտարարություն է արել Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: Նշվում է, որ ռմբակոծության ընթացքում ավելի քան 100 հրթիռ է գործածվել:






































