Thursday, 18 06 2026
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

Գորբաչովի փորձը կօգնի փրկել Ուկրաինան. The Independent

Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցները և Կիևի զինումը վերջ չեն տա ուկրաինական ճգնաժամին, գրում է The Independent-ը: Թերթը նշում է, որ վերջին և լավագույն այլընտրանքը մնում է դիվանագիտությունը: Մի մարդ արդեն ծանոթ է երկու կողմերի հետ, և արդեն Ռուսաստանի ու Արևմուտքի հաշտեցման փորձ ունի: Նա ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն է, նշում է պարբերականը:

Ուկրաինական ճգնաժամի յուրաքանչյուր փուլում Ռուսաստանի և Արևմուտքի կողմից գլխավոր խաղացողները «հրաշալի աշխատանք են արել» մեկը մյուսին ոչ ճիշտ մեկնաբանելու ուղղությամբ, և հիմա խաղաղ կարգավորման հեռանկարները թվում են հեռու, քան երբևէ, ասվում է հոդվածում: Հակամարտության ներկայիս վերջին սրման պատճառով Վաշինգտոնը և եվրոպական մայրաքաղաքները քննարկում են ուկրաինական բանակի զինման անհրաժեշտությունը, և այդպիսով արևմտյան մոտեցումը կարող է «կրկնակի» դառնալ, այսինքն՝ Մոսկվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին կավելանա Կիևին ռազմական աջակցությունը, գրում է թերթը և հավելում, որ այդ միջոցներից ոչ մեկն արդյունք չի տա:

Պարբերականն ընդգծում է, որ արևմտյան քաղաքականությանն իսկապես պետք է «կրկնակի», բայց այլ մոտեցում: Նախ՝ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է ուկրաինական տնտեսությանն աջակցեն տասնյակ միլիարդ դոլարներով, ոչ թե շատ ավելի փոքր գումարներով, ինչպես հիմա, երկրորդ՝ Արևմուտքը պետք է նոր ազդակ տա դիվանագիտական ջանքերին, ասվում է հոդվածում: Ենթադրվում է, որ Գորբաչովն ուզում է դեր խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի հաշտեցման գործում և մյուս ակնառու պետական գործիչներին համոզել նույնն անել, գրում է թերթը և դա անվանում է արժեքավոր նախաձեռնություն:

Գորբաչովը յուրահատուկ և բացառիկ կերպար է, նա «հակառակորդներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու» իր կարողությունն ապացուցել է, բայց մենակ գլուխ չի հանի, գրում է պարբերականը: Թերթը եզրափակում է, որ դիվանագիտական ազդակ է պահանջվում արևմտյան ղեկավարների կողմից և հսկայական տնտեսական աջակցություն Կիևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում