Tuesday, 23 06 2026
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին

Բերձորում դրսի ուժերի մասնակցություն եմ տեսնում. Կորյուն Նահապետյան

Բերձորում տեղի ունեցածին պետք է ամբողջական գնահատական տրվի, և շատ կարևոր է, որ մենք պատճառահետևանքային կապ տեսնենք տեղի ունեցած այդ միջադեպի առումով: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի վրա հարձակման ու դաժան ծեծի դեպքին:

«Առաջին հերթին ուզում եմ անընդունելի համարել այն սադրանքը, որը կազմակերպվել էր Հիմնադիր խորհրդարանի կողմից: Նման ավտոերթ իրականացնելով, կարծում եմ՝ նախաձեռնողները ի սկզբանե հասկանում էին, թե այդ սադրանքը ինչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ-ում: Եղել են նախնական արձագանքներ, որոնց պատասխանը շատ հստակ է, որ անընդունելի է եղել Արցախի մեծ մասի համար այն ակցիան, որ իրենք նախաձեռնել էին և փորձում էին իրականացնել:

Այդ իմաստով նախ պետք է գնահատական տրվի այդ ավտոերթին: Ես միանգամայն անընդունելի եմ համարում այն, ինչ նրանք նախաձեռնել էին և փորձում էին հրահրել մի իրավիճակ, որից հայ հասարակությունը օգուտ չէր քաղելու: Սրանում ես տեսնում եմ նաև դրսի հետ կապված տարբեր ծառայությունների հնարավոր մասնակցության հանգամանքը, որը նույնպես առաջացնում է մտահոգություն: Մենք պիտի դիտարկենք նաև մեր ազգային անվտանգության ապահովության տեսանկյունից բոլոր այն չարաբաստիկ նախաձեռնությունները, որոնք կարող են սպառնալիք ստեղծել մեր երկրի համար»,- ասաց Նահապետյանը:

Ինչ վերաբերում է այդ ավտոերթի արձագանքին, ապա, ըստ նրա, եղել է շատ կոշտ արձագանք: «Միջադեպի հետ կապված՝ Արցախի իրավասու մարմիններն իրականացնում են քննություն: Ծառայողական քննություն է իրականացվում նաև ոստիկանների գործողությունների իրավաչափության կամ համաչափության մասով: Քննության արդյունքներով միայն կարելի է գնահատական տալ, այդ թվում՝ քաղաքական գնահատական: Ես միայն կարող եմ ասել, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, ում կողմից էլ դա իրականացվի»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ԼՂՀ ոստիկանները չէին կարող իրենց նման բռնություն թույլ տալ, եթե չլիներ հրահանգ Բաղրամյան 26-ից, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Անընդունելի եմ համարում նման կապ տեսնելը կամ նման եզրահանգում անելը, որովհետև Արցախն անկախ պետություն է, և այդ պետության իրավասու մարմիններն իրենք են որոշումներ կայացնում, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանության մասով: Եթե ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ոստիկանությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, ապա, բնականաբար, այդ քայլերը պիտի ձեռնարկվեն: Բայց այդ ամենը պետք է կատարվի օրենքի սահմաններում: Այդ առումով անհեթեթ է տեղի ունեցածը կապել Հայաստանի իշխանությունների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում