Վենեսուելայում նավթի համաշխարհային գների անկումից հետո 36 պահպանակով տուփն սկսել է արժենալ 4.760 բոլիվար կամ 755 դոլար՝ ըստ պաշտոնական կուրսի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Վերջին 7 ամիսներին նավթի վաճառքից երկրի բյուջե ներմուծվող միջոցները 60 տոկոսով նվազել են:
Ինչպես նշվում է, եթե նախկինում շատ դժվար էր պահպանակներ գտնել, ապա հիմա դրանք անհնար է գնել: Սև շուկայում 1 պահպանակի արժեքը հասնում է մինչև 25 դոլարի:
Հարավային Ամերիկայի երկրներում Վենեսուելան ունի ՄԻԱՎ-ի ու դեռահասային հղիության ամենաբարձր ցուցանիշները: Երկրում նաև արգելված են աբորտները:








































