Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Գագիկ Ծառուկյանի պահանջների քարտեզը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 5-ին իր անձնական նախաձեռնությամբ մեկնարկած քաղաքացիական-քաղաքական ներկայացուցչական համաժողովի ելույթում, ըստ էության, իր պահանջների ճանապարհային քարտեզն է ներկայացրել իշխանություններին: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկայում լինելու են հզոր հանրահավաքներ մարզերում և համապետական հանրահավաք Երևանում:

Սա, իհարկե, ըստ էության մեկ անգամ արդեն իսկ անցած փուլ է, սակայն նորը, ըստ ամենայնի, տարբերվելու է նրանով, որ Ծառուկյանը իշխանություններին հանրահավաքներից առաջ է ներկայացնում իր պահանջները, ըստ որում՝ երևի թե առավելագույնս պարզ ու հստակ, ինչպես երբևէ: Այդ պահանջներն են՝ կոալիցիոն իշխանություն հերթական ընտրությունների միջոցով: Հակառակ պարագայում ԲՀԿ առաջնորդը խոստանում կամ սպառնում է արտահերթ ընտրությունների պահանջով՝ հայտարարելով, որ այսօր լարվածության մեծ ռումբ կա պետության տակ, և բավական է մի անզույշ խոսք, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց: Այլ կերպ ասած՝ Ծառուկյանը հայտարարում է, որ ինքն է զսպում ժողովրդին փողոց դուրս գալու հարցում և, ըստ էության, չի անի դա, եթե իշխանությունները հստակորեն չպայմանավորվեն կոալիցիոն կառավարության հարցում:

Այդ հայտարարություններն իհարկե որոշակիորեն հակասության մեջ են ամբողջական իշխանափոխության մասին այն հայտարարությունների հետ, որ ԲՀ-ն հնչեցնում էր աշնանային փուլում: Եվ եթե այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կուսակցությունը կամ Գագիկ Ծառուկյանը հստակեցնում են իրենց պահանջը իշխանություններին և հստակեցնում են նաև սպառնալիքները՝ պահանջները չկատարելու դեպքում, ապա մյուս կողմից՝ սա կարող ենք դիտարկել նաև որոշակի նահանջ, կոմպրոմիսային հստակեցում աշնանային փուլի համեմատ, որտեղ ԲՀԿ-ն ամբողջական իշխանափոխության մասին էր խոսում:

Բացառված չէ, որ «Բարգավաճ Հայաստանը», հրաժարվելով ամբողջական իշխանափոխության մոտեցումներից և որդեգրելով կոալիցիոն իշխանության ձևավորման գաղափարը, իր կողմից, ըստ էության, զիջում է անում այդ նահանջի տեսքով՝ ակնկալելով, որ իշխանություններն էլ իրենց զիջումը կանեն և կգան կոալիցիոն պայմանավորվածության առաջիկա համապետական հերթական ընտրությունների համար:

Միևնույն ժամանակ, Ծառուկյանի ելույթում կարծեք թե ազդակները բազմանշանակ են, մասնավորապես, կապված նոր դեմքերով նոր թիմ ձևավորելու նրա հայտարարությունների հետ: Չենք կարող բացառել, որ Ծառուկյանն այս ազդակները ուղղում է նաև այն իմաստով, որ պատրաստ է վերանայել իր, այսպես ասած, այսօրվա թիմը, եթե իշխանություններն ընդունեն իր առաջարկները, և եթե ունեն խնդիրներ իր թիմում ներգրավված ինչ-ինչ դեմքերի կամ ուժերի մասով: Ըստ որում՝ այս համատեքստում ազդակը կարող է նաև վերաբերել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ԲՀԿ-ի կապերին կամ ԲՀԿ-ի վրա Քոչարյանի ունեցած ազդեցության հետ կապված խնդիրներին, որոնք կհուզեն Սերժ Սարգսյանին, և Ծառուկյանը գուցեև հավաստիացնում է, որ նպատակ չունի հին դեմքերի վերադարձ ապահովելու:

Սրան զուգահեռ, սակայն, հավանական է նաև, որ սա ոչ թե Ծառուկյանի, այլ Քոչարյանի հավաստիացում է, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայնի կոալիցիայի առաջարկին, ապա ինքը պատրաստ է հրաժարվել անձնական իշխանական հավակնություններից:

Ծառուկյանի ելույթից հետո, ինչպես նա եզրափակեց ելույթը, գնդակը իրապես իշխանությունների դաշտում է, և շատ հետաքրքրական են լինելու արձագանքները այս դաշտից:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում