Twitter-ը ներկայացրել է գլխավոր էջի նոր դիզայն: Այն օգտատիրոջը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում ծառայությունը: Այդ կերպ Twitter-ը ցանկանում է հասկանալի դառնալ նորեկների համար ու խուսափել իրավիճակներից, երբ նրանք գլուխ չհանելով ծառայությունից՝ որոշ ժամանակ անց դադարում են օգտվել դրանից: Այս մասին հայտնում է re/code-ը:
Անցած տարվա նոյեմբերին Twitter-ում հայտարարեցին, որ առանց գրանցվելու ծառայություն է մտնում ավելի քան 500 մլն մարդ: Ամենայն հավանականությամբ, գլխավոր էջի նոր դիզայնը պետք է խթանի մարդկանց գրանցվել, որոնք ծուլանում կամ վախենում են դա անել:
Գլխավոր էջը ցուցադրում է հայտնի անգլալեզու օգտահաշիվներից թվիթների մի քանի ժապավեն, որոնց հետ հնարավոր է փոխազդեցության մեջ մտնել ինտերակտիվ ռեժիմում:













































