Իրանը հրթիռակիր է արձակել, որը ուղեծիր դուրս կբերի, այսպես կոչված, «կյանքի պարկուճ»: Սարքն ուղեծիր է բարձրացրել կապկի: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով իրանական արաբալեզու «Ալ-Ալամ» հեռուստաալիքին:
Իրանի տիեզերական գերատեսչության ղեկավար Համիդ Ֆազելին հայտարարել է, որ դեպի տիեզերք կապկի «ուղևորությունը» հանդիսանում է դեպի տիեզերք մարդու թռիչքի նախագծի նախապատրաստական մաս: Այն ծրագրում են իրականացնել առաջիկա 5-8 տարում:
«Կյանքի պարկուճի» նախորդ արձակումը Իրանի կողմից իրականացվել է 2010-ի փետրվարի սկզբին, երբ Իրանը սեփական արտադրության «Կավոշգար-3» հրթիռակրի օգնությամբ տիեզերք էր ուղարկել մկներ, կրիաներ և որդեր: Սարքը բարեհաջող երկիր էր վերադարձել:









































