Լեհաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 10-ին: Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում անելով Սեյմի մարշալ Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությանը:
Ամսաթիվը համընկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70- ամյակի հետ կապված հանդիսավոր միջոցառումների հետ: Սիկորսկին այս առումով անհանգստության առիթ չի տեսնում:











































