Եգիպտոսում դատարանը ցմահ կալանքի է դատապարտել 230 ակտիվիստների, որոնք մասնակցել են 2011-ին Հոսնի Մուբարաքի դեմ ապստամբությանը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ դատապարտվածների թվում է նաև հայտնի բլոգեր և շարժման առաջնորդ Ահմեդ Դուման:
Դատարանին մոտ կանգնած աղբյուրը հաղորդում է, որ ևս 39 մարդ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Բոլոր դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2011-ի դեկտեմբերին անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ բախումների մեջ մտնելու համար:







































