Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշը ներկայացրել են իրենց երկրորդ երեխային: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը, որի կայքում հայտնված լուսանկարում փոքրիկը պատկերված է ծնողների և ավագ եղբոր հետ:
«Ես հասկացա, որ ծնողական սերն անսպառ է»,- ասել է հայտնի կատարողը, իսկ նրա զուգընկերը նշել է, որ համալրված ընտանիքը խորացրել է իրենց սերը: Նշենք, որ միասեռական զույգի առաջին որդին՝ Զաքարին, երկու տարեկան է:
Փոքրիկը՝ Էլայջան, ծնվել է Լոս Անջելեսում՝ հունվարի 11-ին: Նրան լույս աշխահ է բերել նույն փոխնակ մայրը, ով 2010 թվականի դեկտեմբերին ծննդաբերել էր նաև Զաքարիին:









































