Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը կարոծւմ է, որ ներկա պահին «Ոսկե Գնդակ»-ը ստանալու իր հնարավորությունները շատ ավելի քիչ են, քան նախկինում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Դժվար է նվաճել «Ոսկե Գնդակ»-ը, երբ խաղում ես Իտալիայի առաջնությունում: Իտալիայում հանդիպման արդյունքներն այդքան խոշոր չեն, որքան այլ առաջնություններում:
Ներկա պահին ինձ համար կարևորն այն է, որ «Յուվենտուս»-ը չորրորդ անգամ անընդմեջ դառնա Իտալիայի չեմպիոն»,- հայտարարել է արգենտինացի հարձակվողը:








































