Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները 2015թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել են 12 մլրդ 680,8 մլն դոլար: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի Կենտրոնական բանկի կայքում:
2014թ. վերջին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար: Այդպիսով, 2015թ. հունվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները նվազել են 7,83%-ով կամ 1 մլրդ 77,5 մլն դոլարով:











































