Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Միսիսիպի նահանգի Վիքսբերգ քաղաքում: Բեռնատար նավը բախվել է երկաթգծի կամրջին, որի արդյունքում թափվել է նավթը: Հաղորդվում է, որ նավի վրա եղել է 300.000 լ նավթ:
Տվյալ դեպքում նավթի արտահոսքը տեղի է ունենում երկու բաքերից: Վթարի պատճառները որոշվում են: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի ծովափնյա պահպանությունում՝ հաղորդում է Ինտերֆաքսը:









































