Թուրքմենստանում նորապսակները, ովքեր գրանցում են ամուսնությունը տեղի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանում, պարտավորվել են լուսանկարվել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի լուսանկարի ֆոնի ներքո,- հաղորդում է «Թուրքմենստանի քրոնիկա» պարբերականը:
Պարբերականը հղում է անում այն լուսանկարիչներին, ովքեր աշխատում են արարողությունների ժամանակ: Նրանք պնդում են, որ նորապսակների լուսանկարների ալբոմում պետք է լինի նմանատիպ ամենաքիչը երեք լուսանկար: Հոդվածում ներկայացված են լուսանկարներ, որտեղ երևում է, որ նախագահի պատկերը կախված է այն սրահում, որտեղ նորապսակները գրանցել են իրենց ամուսնությունը, ինչպես նաև հատուկ սենյակում, որտեղ իրականացնում են նկարահանումները:
Պարբերականը ընդգծում է, որ որևէ պաշտոնական հանձնարարություն այս մասին հնարավոր չի եղել գտնել: Սակայն այդ մասին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանում նորապսակներին նախօրոք են զգուշացնում:









































