Ներքնազգեստի ամերիկյան արտադրող Victoria’s Secret-ն արդեն վաղուց է պատրաստվում Սուրբ Վալենտինի օրվան, գրում է Elle-ն:
Ի պատիվ այդ օրվա՝ բրազիլացի 33-ամյա մոդելը այցելել է բրենդի խանութ, որը գտնվում է Վեգասի Սիզարս-Փելես զվարճանքների համալիրում:
Շնորհանդեսի համար Victoria’s Secret-ի հրեշտակը ցուցադրել է նվերները, որոնք, նրա կարծիքով, հիանալի կլինեն Սիրահարների օրվա կապակցությամբ՝ ժանյակե կորսետ ու վարդագույն կրծկալ՝ տոնական հավաքածուից, ինչպես նաև Love me օծանելիքը ֆրանսիական նարգիզի, ներոլի ու ամբրայի բույրերով:
Մոդելը կրել է կարմիր զգեստ՝ Donna Karan-ից, և Christian Louboutin կոշիկներ:













































