Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը իրարանցում է առաջացրել համացանցում: Դա LOVE ամսագրի գարուն-ամառ համարի լուսանկարն է, որը դժվար թե դուր գա Քարդաշյանի երկրպագուներին, հայտնում է Cosmo-ն:
Լուսանկարը բառացիորեն պայթեցրել է համացանցը: Այն արվել է Քիմի համար ոչ ցանկալի ռակուրսով: Կենտրոնական տեղ է զբաղեցրել Քարդաշյանի մարմի ամենից աչքի ընկնող ու մերկ մարմնամասը:
Լուսանկարը պայթեցրել է Քիմի ֆան տիրույթը և մեծ աղմուկ բարձրացրել:
Քանյե Ուեսթի կնոջ ոչ բոլոր երկրպագուներն են հավատացել լուսանկարի իսկությանը, իսկ մոդելն ինքը որևէ կերպ չի մեկնաբանել լուսանկարի հայտնվելը:
Մյուս լուսանկարներում Քիմը կեցվածք է ընդունում իր համար սովորական դիրքերով:
Այսպես, լուսանկարիչ Սթիվեն Կլյայնը նրան նկարել է լողավազանի մոտ՝ փչովի տիկնիկի հետ, ինչպես նաև պառկած հյուրանոցային համարի անկողնում ու նստած հեռախոսախցիկի հատակին:












































