«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Իսպանացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն լավ է զգում ներկայիս ակումբում:
«Ինձ շատ լավ եմ զգում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Լավ եմ խաղում, և դա ամենակարևորն է: Ճիշտ է՝ թիմը չի ցուցադրում խաղը, որն ակնկալվում է, բայց աստիճանաբար բարելավում է այն»,- Դե Խեայի խոսքերը մեջբերում է El Enganche-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը:







































