Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրան հայտարարեց, որ վերջինս ներկա չի գտնվի Իսպանիայի գավաթի խաղարկության կայանալիք «Ռեալ»-ի դեմ առաջին հանդիպմանը: Խաղը կկայանա հունվարի 30-ին՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:
«Ես անընդհատ հաղորդակցվում եմ Վիլանովայի հետ: Նա դիտում է թիմի բոլոր խաղերը, և մենք երբեմն կապ ենք հաստատում նույնիսկ հանդիպումների ընթացքում»:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակում է բուժում ստանալ ու պայքարել քաղցկեղի դեմ:








































