Ճապոնական Sony ընկերությունը հայտարարել է իր խաղային բիզնեսի մի մասի վաճառքի մասին։ Ընկերությունն ազատվել է Sony Online Entertainment ստորաբաժանումից, որը հայտնի էր EverQuest, PlanetSide 2, DC Universe Online, H1Z1 և Landmark նախագծերով։ Գործարքի արժեքի մասին չի հաղորդվում, թեև այն արդեն ավարտին է հասցվել։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Որպես գնորդ հանդես է եկել ամերիկյան ներդրումային Columbus Nova ընկերությունը՝ Նյու Յորքից։ Այժմ 1995-ին հիմնադրված Sony Online Entertainment-ը դարձել է անկախ՝ նոր անվամբ՝ Daybreak Game Company։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընկերության ծրագրերի մեջ է մտնում ոչ միայն ընթացիկ նախագծերի պահպանումը, այլև նոր խաղերի մշակումը։ Ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրական շարքն ու սպասարկող հարթակների թիվը։ Նշվում է Microsoft-ի Xbox-երի համար հասանելիության մասին։
Ճապոնական ընկերությունը ծրագրում է մոտ 105 մլրդ իեն (892 մլն դոլար) ներդնել կիսահաղորդիչների արտադրության բիզնեսում։







































