Toyota ընկերությունը 2012 թվականին դարձել է աշխարհում ավտոմեքենաների խոշորագույն արտադրողը,- հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած տարի վաճառվել է 9,75 մլն Toyota ավտոսմեքենա, ինչը 22%-ով ավելի է 2011 թվականից:
Toyota-րի արտադրությունը 2011 թվականին լրջորեն տուժել էր Ճապոնիայի ու Թաիլանդի բնական աղետների հետևանքով, որտեղ տեղակայված են ընկերության՝ մեքենաների հավաքման գործարանները:
Ավտոմեքենաների խոշորագույն արտադրող 2011 թ. ճանաչվել էր ամերիկյան General Motors ընկերությունը:







































