Նավթի համաշխարհային գներն աննշան բարձրացումից հետո իջնում են ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարների աճի մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։
Առավոտվա դրությամբ հյուսիսծովյան Brent խառնուրդի մարտի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.86 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 57.41 դոլարի։ Իսկ WTI թեթև նավթի մարտի ֆյուչերսների գինը նվազել է 1.75 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.12 դոլարի։
Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարներն անցած շաբաթ ավելացել են ավելի քան 6 մլն բարելով՝ հասնելով 411.2 մլն բարելի։ Երկրում նավթի պաշարները շարունակում են ավելանալ արդեն 5-րդ շաբաթն անընդմեջ։









































