Կրասնոդարի «Կուբան»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմն արդեն Թուրքիայում է անցկացնում է միջմրցաշրջանային երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Թիմի կազմում Թուրքիայում առաջին մարզումն անցկացրին նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելլին:
«Առաջին մարզումը հաջող ընթացավ: Հուսով եմ՝ բոլոր ֆուտբոլիստները հասցրել են հանգստյան օրերին վերականգնել ուժերը: Հավաքը տևելու է 2 շաբաթ, և մենք պետք է այն անցկացնենք արդյունավետ»,- հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը:









































