Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում համատեղ մամլո ասուլիսի ավարտին հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասին փողկապ է նվիրել։ Այս մասին հայտնում է «Էթնոս» թերթը։
Վարչապետը նվերն ընդունել է ժպիտով՝ խոստանալով կրել այն, երբ գտնվի հունական խնդրի լուծում։
Ցիպրասը փողկապ չի կրում, սակայն խորհրդարանական ընտրություններից առաջ լրագրողներին խոստացել էր, որ կկրի, երբ Հունաստանը մարի իր պարտքերը։
Իր կողմից Ցիպրասը Ռենցիին նվիրել է երաժշտական CD՝ Հարավային Իտալիայի հունարեն խոսող գյուղի տարանտելլայով։
Նշվում է, որ ասուլիսն անցել է ազատ մթնոլորտում։ Դրա ընթացքում Ռենցին վստահություն է հայտնել, որ կան բոլոր պայմանները եվրոպական ինստիտուտների և հունական իշխանությունների միջև համաձայնություն ձեռք բերելու համար։










































