2015-ին ՆԱՏՕ-ի զորավարժությունները կարող են Վրաստանում տեղի ունենալ: Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է Վրաստանում մարզիչ կենտրոններ ստեղծել: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՆԱՏՕ-ում գտնվող աղբյուրին:
«Դաշինքը մտադիր է Վրաստանում ռազմական մարզական կենտրոններ բացել»,- հայտնել է նա: Ըստ մտահղացման` կենտրոնները հասանելի կլինեն նաև դաշինքի անդամ երկրների և գործընկերների համար:
Այդ հարցը կքննարկվի Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:









































