Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը երեքշաբթի օրը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը, գրում է RIA Novosti-ն:
«Անցած երեկո խոսել եմ վարչապետի հետ և տեղեկացրել եմ նրան, որ լքում եմ նախարարների կաբինետը: Ես ասել եմ նաև հաջորդ ընտրություններին նախընտրական քարոզարշավին չմասնակցելու իմ մտադրության մասին: Մտադիր եմ մոտակա շաբաթներին հեռանալ նաև խորհրդարանից»,- հայտարարել է Բերդը:
Երկրի ԱԳ նախարարի պաշտոնը ժամանակավորապես կղեկավարի առևտրի նախարար Էդ Ֆասթը: Նախարարի թեկնածուների թվում նշվում են զբաղվածության հարցերով նախարար Ջեյսոն Քենի, գանձապետարանի նախագահ Թոնի Կլեմենտի և միգրացիայի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերի անունները:
Ջոն Բերդը Կանադայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. սկսած:








































