Սիրիայում չեզոքացվել է քիմիական զենքի արտադրության 12 օբյեկտներից մեկը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ՔԶԱԿ-ի տեսուչներին:
Ինչպես նշվում է կազմակերպության կայքում` ստորգետնյա պահեստը ոչնչացվել է 2015-ի հունվարի 30-ին: Մյուս 11 օբյեկտների չեզոքացման աշխատանքները շարունակվում են:
«Ես ողջունում եմ առաջին օբյեկտի ոչնչացումը, որը ձգձգվում էր տեխնիկական պատճառներով: Հույս ունեմ, որ մյուս պահեստների չեզոքացման գործընթացը տեղի կունենա ըստ ծրագրի»,- ասել է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջուն:
Ներկա պահին կազմակերպության տեսուչները պաշտոնապես հաստատել են Սիրիայի քիմիական զենքի բոլոր պաշարների 98 տոկոսի ոչնչացումը:









































