Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Չպետք է խոչընդոտել Սիրիայի հակամարտության դիվանագիտական լուծմանը. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ այն բոլոր երկրները, որոնք ռազմական աջակցություն են ցույց տալիս Սիրիայում հակամարտող կողմերին, պետք է դադարեցնեն նման օգնություն և չխոչընդոտեն հակամարտության դիվանագիտական լուծմանը, հաղորդում է RIA Novosti-ն:

«Մենք պատրաստ ենք բոլորի հետ շփումների, սակայն կտրականապես դեմ ենք, որպեսզի այս կամ այն կողմը զենք մատակարարի կամ ընդդիմությանը, կամ որևէ այլ մեկին: Պետք է կանգ առնել»,- ասել է Մեդվեդևը Handelsblatt գերմանական թերթին տված հարցազրույցի ժամանակ:

Վարչապետն ընդգծել է, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը «բացարձակ պրագմատիկ է»:

Մեդվեդևի խոսքերով՝ իրենք չեն սատարում ո՛չ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, ո՛չ ընդդիմադիրներին, այլ շփման մեջ են գտնվում Ալ-Ասադի և ընդդիմադիրների հետ:

«Մենք իսկապես ունենք միջպետական կապեր, կան տնտեսական և նույնիսկ ռազմական կապեր գործող կառավարության հետ, սակայն մենք երբեք չենք պնդել, որ Ալ-Ասադը կամ որևէ մեկ այլ ուրիշը պետք է մնա իշխանության գլուխ: Այդ հարցը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»,- ասել է Մեդվեդևը:

Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ Սիրիայում իրավիճակը չպետք է թողնել ինքնահոսի:

«Սիրիայում կան իսլամի այնքան կոնֆեսիաներ և ուղղություններ, որ եթե դրանք թողնվեն ինքնահոսի, դա կքայքայի երկիրը: Մենք կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե, օրինակ, այժմ իշխանության գլուխ գան նույն սուննիները: Ես կարծում եմ, որ նրանք մահապատժի կենթարկեն ալաուիներին, ինչքան էլ դա տխուր է»,- ասել է Մեդվեդևը և հավելել, որ պետք է պայամանվորածություն ձեռք բերել բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ երկրի ապագայի, ղեկավարության ճակատագրի վերաբերյալ, քանի որ դրանք երկրորդական հարցեր չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում