«Լարս Անդերսեն՝ նետուաղեղով կրակելու նոր մակարդակ» վերնագրով տեսանյութը YouTube-ում հայտնվել է հունվարի 23-ին և միանգամից հիթ է դարձել, գրում է korrespondent.net-ը:
Տեսանյութում Անդերսոնը նետուաղեղով կրակելու տարբեր հնարքներ է ցուցադրում: Նա թիրախին հարվածում է վազքի, ցատկի ընթացքում, պատից հետ ցատկելով և այլ դժվար դիրքերից:
Ընդ որում, թիրախները կարող են թե́ անշարժ, թե́ շարժական լինել:
Հունվարի 23-ին հրապարակվելով՝ տեսանյութը ավելի քան 24 միլիոն դիտում է ունեցել:







































