Կիրակի երեկոյան միաշարժիչ, թեթև Piper PA-32 օդանավը ընկել է Հուդզոն գետը: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի հյուսիսային արվարձանից՝ Յոնկերսից ոչ հեռու:
«Օդանավում գտնվել են մի կին և մի տղամարդ: Նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, քանի որ մոտ 30 րոպե անցկացրել են սառը ջրում: Նրանք հասցրել են հագնել փրկարարական բաճկոններն ու լքել օդանավը մինչ խորտակվելը»,- լրագրողներին հայտել է Յոնկերսի ոստիկանության լեյտենանտ Ֆիլ Քոլինզը:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ներկայումս օդանավի անկման պատճառները ճշտվում են: Հայտնի է, որ օդանավը թռիչքը սկսել էր հարևան Նյու Ջերսի նահանգի փոքր օդանավակայաններից մեկից:











































