Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարծում է, որ թիմը կարող է հաջողության հասնել Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
«Հուսով ենք՝ «Ռեալ»-ը կսայթաքի Լա Լիգայում: Չեմպիոնության համար պայքարելու համար պետք է հաղթենք մեր մրցավեճերում: Չի կարելի կորցնել զգոնությունը: Արդեն ապացուցել ենք, որ կարող ենք հուսալի խաղալ պաշտպանությունում:
Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթներում, իհարկե, հաջողությունը կարևոր գործոն է: Այդ հաջողությունը պետք է վաստակել:
Կարծում եմ՝ եթե լավ խաղանք պաշտպանությունում, բոլոր երեք մրցաշարերում հաղթելու հնարավորություն կունենանք»,- հայտարարել է գերմանացի դարպասապահը:




































