Նյու Յորքի ոստիկանությունը ավտոբուսի կանգառներից մեկում կասկածելի պայուսակ է հայտնաբերել, որում պահպանակի 1 000 փաթեթ է եղել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանները դեպքի վայր են ժամանել քաղաքացու կանչով, որը հայտնաբերել է պայուսակը: Երբ շները ստուգել են պայուսակը, աշխատակիցները բացել են այն և գտել տարբեր ապրանքանիշերի ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ պաշտպանական միջոցների 1 000 փաթեթ:
Ոստիկանությունում հավելել են, որ առայժմ ոչ ոք չի դիմել պայուսակը վերադարձնելու խնդրանքով:











































