Հունվարի 27-ին Պորտուգալիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 32-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Վթարը տեղի է ունեցել Պորտուգալիայի կենտրոնական մասում՝ Կարվալհալ քաղաքի շրջանում: Վարորդը անձրևի պատճառով կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչի հետևանքով փոխադրամիջոցը հայտնվել է ճանապարհին կից հեղեղատը:
Ուղևորներից 9-ը տեղում մահացել են, մյուս երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո: 4 տուժածների վիճակը ծանր է:
Զոհվածների և տուժածների անունները դեռևս հայտնի չեն: Ոստիկանության տվյալներով՝ նրանք բոլորը Պորտուգալիայի քաղաքացիներ էին: Ոստիկանությունը վթարի պատճառը համարում է ճանապարհին իրականացվող աշխատանքներն ու եղանակային վատ պայմանները:









































