Բելգիական մալինուա ցեղատեսակին պատկանող շունը, որը ծառայում էր ԱՄՆ հատուկ ծառայություններում, ընկել է Իբերվիլ-Սթրիթ փողոցում Ritz-Carlton հյուրանոցին կից գտնվող 6-հարկանի ավտոտնակի տանիքից և մահացել: Նշենք, որ այդ հյուրանոցում այդ պահին ԱՄն փոխնախաագհ Ջո Բայդենը հյուրեր էր ընդունում. ներկա էր մոտ 450 մարդ:
Այդ ժամանակ շունը կատարում էր իր ծառայողական պարտականությունները,- հաղորդում է CNN լրատվական կայքը:
ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչ Մաքս Միլենը իր հարցազրույցի ընթացքում շան մահն անվանել է ողբերգական իրադարձություն:
«Ես նախկինում երբեք չեմ տեսել որևէ մեկին, ով երկրին այդքան օգտակար է եղել՝ դրա համար վճարելով ամենաթանկ գինը»,- շանը նվիրված իր 20 րոպե տևողությամբ ելույթում ասել է Ջո Բայդենը: