ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավարը, որը զբաղվում է Գազայի հատվածում անցած տարվա հակամարտության հանգամանքների հետաքննությամբ, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ Իսրայելի կողմից մեղադրանքներից հետո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի իշխանությունները կանադացի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասին մեղադրում են հետաքննությունը վարելիս անկողմնակալության բացակայության մեջ:
Շաբասը հաստատել է, որ ավելի վաղ զբաղվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության խորհրդատվությամբ, բայց միևնույն ժամանակ հերքում է, որ դա որևէ կերպ ազդել է ընթացիկ հետաքննության ժամանակ իր անկողմնակալության վրա:
Պրոֆեսորի խոսքով՝ հանձնաժողովից հեռանում է, քանի որ չի ուզում, որ Իսրայելը սաբոտաժի ենթարկի հետաքննության արդյունքներով զեկույցի վերջնական տարբերակի հրապարակումը:








































